Բացահայտենք աշխարհի ամենահին քաղցրեղեններից մեկի՝ մեղրի հրաշագործ հատկությունները, քանի որ մեղրն այն մթերքն է, որը պարտադիր պետք է լինի քո խոհանոցում:

 


1. Կանխարգելում է քաղցկեղը և սրտանոթային հիվանդությունները՝ շնորհիվ իր բաղադրության մեջ մտնող ֆլավոնոիդների ու հակաօքսիդանտների:


2. Վերջին հետազոտությունները բացահայտել են, որ մեղրը բարերար ազդեցություն է ունենում խոցերի ու աղեստամոքսային այլ հիվանդությունների բուժման դեպքում:


3. Ունի հակաբակտերիալ, հակասնկային ազդեցություն, քանի որ մեղուները մեղր պատրաստելիս ավելացնում են էնզիմներ, որոնք արտադրում են հիդրոգենի պերոքսիդ:


4. Խթանում է մարզական պատրաստվածությունը: Ժամանակին օլիմպիական մարզիկները մեղր ու չորացրած թուզ էին ուտում իրենց ֆիզիկական վիճակը բարելավելու համար: Սա հաստատվել է ժամանակակից բժշկության կողմից, քանի որ մեղրը հիանալի հավասարակշռում է գլիկոգենի մակարդակը և զգալիորեն կրճատում վերականգնման համար պահանջվող ժամանակը:


5. Օգնում է հազի ու կոկորդի մրսածության դեպքում. 110 երեխայի հետ անցկացրած ուսումնասիրությունից պարզվել է, որ մեկ գդալ մեղրը գրեթե նույնքան արդյունավետ է հազի անցկացման ու խաղաղ քնի ապահովման հարցում, որքան հազը բուժող օշարակի մեկ չափաբաժինը:


6. Հավասարակշռում է 5 տարրերը․ մեղրն ավելի քան 4000 տարի օգտագործվում է այուրվեդիկ բժշկության մեջ որպես մարմնի անհավասարակշիռ վիճակի վրա դրական ազդեցություն ունեցող տարր: Այն նաև օգնում է տեսողության բարելավմանը, քաշի նվազեցմանը, բրոնխիալ ասթմայի, փորլուծության և սրտխառնոցի դեպքում: Մեղրը անվանում են Յոգահավի, քանի որ կարողանում է թափանցել մարմնի հյուսվածքների ամենախորին շերտերը:


7. Չնայած այն հանգամանքին, որ մեղրը պարունակում է պարզ շաքարներ, դա նույն շաքարը չէ, ինչ շաքարավազի կամ դրա փոխարինիչների մեջ պարունակվողը: Գլյուկոզայի ու ֆրուկտոզայի հրաշալի համադրության արդյունքում մեղրը, փաստորեն, օգնում է օրգանիզմին կարգավորել շաքարի մակարդակը արյան մեջ:


8. Մեղրում պարունակվող պարզ շաքարներն ունեն չորացնող ազդեցություն, իսկ հակաբակտերիալ բնույթի շնորհիվ մեղրը նաև նպաստում է վերքերի մեջ տարատեսակ վնասակար օրգանիզմների թափանցման կանխարգելմանը:


9. Մեղրի որոշ տեսակներ պարունակում են վեց տեսակի լակտոբակտերիաներ և չորս տեսակի բիֆիդոբակտերիաներ, որոնք անգնահատելի աշխատանք են տանում աղեստամոքսային համակարգի համար:



10. Տնային պայմաններում կարելի է պատրաստել բազմաթիվ դիմակներ՝ պարտադիր ներառելով մեղրը, որը խոնավացնում, սնուցում և, հակաբակտերիալ ազդեցության շնորհիվ, մաքրում է մաշկը:

 

 

 

 


Վրեժ Հովսեփյան