Հայկական բանակի հուտուկ նշանակության ստորաբաժանումների վերջին օրերի գործողությունները Արցախա-ադրբեջանական շփման գծում իսկապես պետք է ներառվի ռազմական ԲՈՒՀ երի ուսումնական դասագրքերում, որպես համաշխարհային օրինակ, այնպես իչպես որոշ արասահմանյան ԲՈՒՀ երում ներառված է Շուշիի ազատագրումը: Մեր տղեքի արած գործը դժվար է համեմատել նմանատիպ այլ գործողությունների հետ, բայց փորձենք 2 օրինակներ բերել գերտերությունների հոտուկ նշանակության զորքերի նմանատիպ օպերացիաներից: Այսպես.
1979թ ի դեկտեմբերի 27 ին ՍՍՀՄ ԳՇ Գլխավոր հետախուզական վարչության հատուկ ստորաբաժանումը, որի մեջ կային տարբեր տվյալներով 5-6 հայեր, գրոհով վերցրին Աֆղանստանի նախագահ Ամինի պալատը, որը պաշտպանում էին մի քանի հազարի հասնող աֆղանցիներ և ԱՄՆ ի զինվորականներ: Գործողության արդյունքում սպավեց Աֆղանստանի նախագահը:
1976թ ին Ֆրանսիայից Իսրայել թռչող Air France ընկերության օդանավը առևանգվեց ահաբեկիչների կողմից: Վերջիններս պահանջեցին անձնակազմի անդամներից ուղղություն վերցնել դեպի Ուգանդա: Իմանալով առևանգման լուրը՝ իսրայելական զլխավոր շտաբը հավաքագրում է 100 հատուկջոկատայինների և 4 բեռնատար ինքնաթիռներով ուղարկում է Ուգանդայի այն օդանավակայան, որտեղ պետք է իջներ առևանգված ինքնաթիռը: Հատուկ գործողության ժամանակ հնարավոր է դառնում փրկել և Իսրայել հետ բերել ինքնաթիռում գտնվող 105 հրաներից 103 ին: Ի դեպ՝ իսրաելցիներին դիմադրել է նաև Ուգանդայի բանակը: ԻՍկ հետ թռիչքից առաջ նրանց հաջողվում է ոչնչացնել նաև օդանավակայանի ՀՕՊ հանգույցը և կայանած ՄԻԳ 17 կործանիչը: ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ
Զոհրապ Եգանյան