Լավ առողջությունը կապված է մեր ամբողջ օրգանիզմի բջիջներում տեղի ունեցող քիմիական եւ կենսաբանական բազմաթիվ ռեակցիաների ընդհանրության հետ:


Մենք գիտենք, որ վիտամինները օրգանիզմին անհրաժեշտ են սննդանյութեր հասցնելու, ոսկրերի կառուցման, սրտի առողջության ամրապնդման եւ ուղեղի ու նյարդային համակարգի գործունեությունն ապահովելու համար: «Այն ժամանակ, երբ մեզանից մեծամասնությունը գիտի A,B,C,D եւ E վիտամինների մասին, ես կուզենայի ձեզ պատմել մոռացված վիտամինի՝ վիտամին K2-ի մասին»


Առողջ ոսկրերի կառուցում


Վիտամին K2-ը պատկանում է մենախինոն սննդանյութերի ընտանիքին, որոնք օգնում են օրգանիզմին յուրացնել կալցիումը՝ ոսկրերի կառուցման համար: Մարդկային կմախքը անընդհատ վերակառուցվում է, եւ գրեթե յուրաքանչյուր 7 տարի անց ամբողջությամբ վերափոխվում:Ոսկրային հյուսվածքի վերակառուցման համար անհրաժեշտ ամենակարեւոր սպիտակուցներից մեկը կոչվում է օստեոկալցին, եւ նրա ճիշտ գործունեության համար անհրաժեշտ է վիտամին K2:


Արյունատար անոթների կալցիֆիկացիա


Եվ ավելին, այն ժամանակ երբ վիտամին K2-ը օգնում է կապել կացիումը մեր ոսկրային կառույցներում, այս սննդանյութը միաժամանակ իջեցնում է նաեւ կալցիումի կուտակումը: Չափից դուրս կալցիֆիկացիան մեծացնում է արյունատար անոթների կոշտությունը եւ փխրունությունը, երբեմն խանգարելով դեպի սիրտ արյան առողջ հոսքը:


Ում է անհրաժեշտ վիտամին K2-ը


Երեխաներ. ոսկրերն ավելի ինտենսիվ են աճում եւ զարգանում մանկական եւ դեռահաս տարիքում:40-ն անց տղամարդիկ եւ կանայք: Ոսկրային հյուսվածքի խտությունն իր բարձրակետին է հասնում 20-30 տարեկանում, իսկ 40-ից հետո սկսում է անկում ապրել:


Վիտամին K2-ի հարուստ աղբյուրներ


Վիտամին K2-ը բնական տեսքով պարունակվում է կենդանական ծագման բազմաթիվ մթերքներում՝ մսում, պանրում եւ ձվում:

 

 


Վրեժ Հովսեփյան