Եվրոպացի նկարիչները յուղաներկ սկսել են օգտագործել 15-րդ դարում, և հենց այդ ժամանակներից ի վեր՝ յուղաներկի օգնությամբ են ստեղծվել բոլոր ժամանակների ամենահայտնի նկարները: Մեր՝ զարգացած տեխնոլոգիաներով հագեցած օրերում նույնպես յուղաներկը պահպանում է իր հմայքն ու հանելուկը, իսկ նկարիչները շարունակում են նոր տեխնոլոգիաներ հորինել՝ ընդլայնելով ժամանակակից արվեստի սահմանները: