Արցախի Պաշտպանության բանակի հատուկ նշանակության ուժերը նոյեմբերի 22-ին ուղղաթիռի խոցման վայրից տարհանել են հայկական Մի-24-ի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքներն ու ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր։


Հատուկ նշանակության գործողության ընթացքում «շարքից հանվել է հակառակորդի երկու զինծառայող»։ Պաշտպանության բանակը գործողության ընթացքում կորուստներ չի կրել:


ՊԲ-ը դիմել է հատուկ գործողության' հաշվի առնելով ադրբեջանական կողմի հայտարարություններն ու բանականության իսպառ բացակայությունը:


Ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ արդեն անդրադարձել են այս տեղեկությանը' ընդամենը նշելով, որ հայկական կողմը նման բան է հայտարարում: Ադրբեջանի ՊՆ-ն մի կողմից «հերքել է» այս լուրը, սակայն մյուս կողմից հայտնել է, որ «դեռ ճշտում են ինֆորմացիան»։


Անձնակազմի 3 անդամների ճակատագիրը մինչ օրս անհայտ էր, իսկ ադրբեջանական կողմը միջազգային կառույցների՝ օդաչուների մարմինները դուրս բերելու միջնորդությանը տալիս էր լկտի պատասխան՝ նշելով, որ դա կարվի այն ժամանակ, երբ Ադրբեջանը հարկ համարի։

 

 

Արմեն Սարգսյան