Քաղաքական դաշտի վերջին զարգացումները ապացուցեցին, որ ոչ իշխանական ուժերի կոնսոլիդացիան չի ստացվում:


Ոչ իշխանական ուժերի համխմբան պրոցեսների ժամանակ կարծիքներ էին հնչում, որ գաղափարապես բոլորովին տարբեր կառույցները չեն կարող հանդես գալ միասնական օրակարգով և նրանց համագործակցությունը եկար կյանք չունի:


Մինչ ոչ իշխականակնները քարկոծում էին նման կարծիք արտահայտողներին, նրանց միջև զարգանում էին ներքին խմորումները և հետևանքը եղավ Դաշնակցության առանձնանալը ոչ իշխանական ուժերից: ՀՅԴ-ի նման որոշումից հետո Եռյակի ներկայացուցիչները հանդես եկան տարբեր հայտարարություններով, որտեղ մասնավորպաես նշվում էր, որ ճիշտ է ՀՅԴ-ն չի լինելու հարթակում, սակայն համագործակցությունը ոչ իշխանականների հետ չի դադարելու:


Հետագա քաղաքական զարգացումները այլ բան ցույց տվեցին: Եռյակը և ՀՅԴ-ն ունեցան բազմաթիվ հակասություններ կապված կառավարությանն առաջարկած 12 կետերի շուրջ:


Ինչևէ, այսօր նույն մոտիվները նկատվում է նաև Ժառանագության պարագայում: Րաֆֆի Հովհաննիսյանի վերջին հայտարարությունից հետո դժվար չէ հասկանալ, որ այսուհետ Ժառանգությունը գործելու է Եռյակից անկախ: Այնուամենայիվ , այսօր նորից Դուետը (ՀԱԿ, ԲՀԿ) հայտարարում է, որ միգուցե Ժառանգությունը առանձին է գործելու, սակայն համագործակությունը ոչ իշխանական ուժերի հետ չի դադարելու:


Պարզ տեսնում ենք, որ պատմությունը կրկնվում է և Եռյակը գրանցում է իր պառակտման երկրորդ փուլը՝ վերածվելով Դուետի:

 

 

Արմեն Գևորգյան