Рафик не вчем не виновата


Երեկ Րաֆֆի Հովհաննիսյանը խոսեց ու մի բան պարզ դարձավ, որ Րաֆֆին հրաժեշտի նամակ է գրում Եռյակին և այդ նամակը ամենայն հավանականությամբ նա կկարդա իր հանրահավաքի օրը: Երկար ժամանակ պահանջվեց, որ Րաֆֆին հասկանա՝ Եռյակը իր տեղը չէ, որ այնտեղ իրան չեն սիրում, այդ ամենը շատ ավելի շուտ հասկացել էր ՀՅԴ-ն: Րաֆֆին կլինի իր հանրահավաքի իրավիճակի տերը ու ինչ կուզի կխոսի և նրան ջղաձգվող չեն ասի: Հա մեկ էլ Րաֆֆին հասկացավ, որ Եռյակի հարթակում շատ մարդիկ կան, որոնց հետ ինքը չի նայվում, ոնց էլ լինի ինքը մի երկու աստիճան վերևա կանգնած:


ԲՀԿ-ն կարա հանգիստ լինի, նրա հանրահավաքների ժամանակ այլևս ոչ ոք չի նեղացնի ՌԴ-ին ու ԵՏՄ-ին: ՀԱԿ-ը միանշանակ Դամ կպահի ու ԲՀԿ-ն ոնց երգի տակտը փոխի ՀԱԿ-ը այդպես կձայնակցի: Եռյակից ամենայն հավանականությամբ կմնա երկյակը: Թեժ աշունը շատ ավելի թեժ եղավ Քառյակ-Եռյակ-ի համար քան իշխանությունների: Եղանակն էլ հասկացավ, որ ոչ մի թեժություն չկա ու միանգամից ցրտերը եկան:


Երեկ Ուկրաինացիները տոնում էին Եվրոմայդանի մեկ տարին: Լավ Ղրիմը զուտ տարածք էր, որը կորցրեցին՝ դա դեռ մի կողմ: Բայց ոնց կարելի է տոն անվանել մի բանին, որը 4000 մարդու կյանք խլեց ու դեռ խլում է: Փաստորեն մի Եվրոպա մտնելու ու «դեմոկրատիայի» համար կարելի էր Ղրիմ կորցնե՞լ ու 4000 մարդու կյանք զոհե՞լ: Ես ասել եմ ու կասեմ «դեմոկրատիա» բառը ստեղծվել է, որ մարդիկ զոհվեն ու ավելի հեշտ կառավարվեն: Ի՞նչ է դեմոկրատիան....


Ուղղաթիռի խոցվելուց հետո մեկ շաբաթից ավել ժամանակ է անցել: Դավիթը Սանասարյան դեռ հացադուլի մեջ է: Առողջություն նրան: Նա երևի թե ամենաճիշտ տեղն է ընտրել հացադուլի համար: Ասենք եթե ԵԱՀԿ-ն ոչ մի բան չի անում, խիա անիմաստ շենք զբաղեցրել Հայաստանում, թող գնան Հայստանից, էտ շենքն էլ մենք մի բանի համար կօգտագործենք: Սա այն դեպքն է, ոնց-որ սառնարանում տեղ չլինի, բայց դու փչացած երշիկ պահես:

 

 


Էդգար Խաչատրյան