Ադրբեջանի Զաքաթալայի շրջանի որոշ բնակիչներ բողոքել են, որ ոստիկանությունը ստիպողաբար նրանց տանում է բաժանմունք ու խուզում մորուքը: Այնտեղի հավատացյալ մուսուլմանների խոսքերով նրանց նկատմամբ շատ ագրեսիվ վերաբերմունք են ցուցաբերում: Մյուս խնդիրը կայանում է նրանում, որ մորուքավորներին չեն տալիս անձնագիր, կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ, չնայած Ադրբեջանի օրենքները չեն արգելում մարդկանց մորուք ունենալ:


Հիմնականում սուննի լեզգիներով բնակեցված Զաքաթալան իշխանությունները համարում են նպաստավոր վայր ծայրահեղ կրոնական հոսանքների գործունեության համար, այդ պատճառով նման անհեթեթ մեթոդներով փորձում են իսլամիստների դեմն առնել: Սակայն փորձը ցույց է տալիս, որ մարդկանց մորուքը ստիպողաբար խուզելը արմատականների գործունեությանը չի խոչնդոտում:

 

 

Սարգիս Ասատրյան