1935 թ. Տաֆտը ճանաչվել էր "Կատարյալ արիական երեխա" անվանակոչմանը "Sonne ins Hause" նացիստական ամսագրի կողմից: Կարծես թե սովորական երևույթ է, սակայն ոչ այդքան: Իրականում փոքրիկ Հեսին հրեա էր:

 


1935 թ.,երբ Հեսին դեռ 6 ամսական էր և Բեռլինում ընթանում էին հրեա ազգաբնակչության ջարդերը, Պոլինա Լևինսոնը դստերը տարել էր հայտնի բեռլինյան լուսանկարչի'Հանս Բալինի մոտ, որը իր հերթին արել էր տվյալ լուսանկարը: Մի քանի ամիս անց Լևիսը հանկարծ տեսնում է դստեր լուսանկարը նացիստական ամսագրում:

 


"Մայրս այցելեր էր լուսանկարչին և հարցրել էր, թե ինչու նա, իմանալով հանդերձ, որ իրենք հրեա են, ուղղարկել էր լուսանկարը մրցույթին,"-պատմում էր Հեսին,-"Հանսնը պատասխանել էր, որ նա մտածված էր դա արել, որպեսզի ապացուցի, որ Երրորդ ռեյխի ռասիստական տեսությունը ոչ մի արժեք չունի, քանի որ նույն նացիստ առաջնորդները չեն կարողանում տարբերակել հրեա երեխային արիական երեխայից":
Լուսանկարչի կատակը հաջող էր, քանի որ հենց ինքը' Գեբելսը, լինելով նացիստական Գերմանիայի գաղափարախոսության հարցերով զբաղվող նախարարհ, ինքն է ընտրել այս լուսանկարը հայտնի ամսագրի համար:

 

 

Wall-i Glo