Խոստովանում եմ, ինձ հայտնի չէ, թե հատկապես ինչ կերպ են պաշարում և ի վերջո ինչպես են նվաճում կնոջ սիրտը: Այն ինձ համար միշտ գաղտնիք է մնացել և անկեղծ հիացմունքի առարկա: Երբեմն այդ սիրտն ունենում է խոցելի տեղ, այլ կերպ ասած'մուտքի դուռ այն դեպքում, երբ մեկ ուրիշ սիրտ հազարավոր ուղիներ են տանում, այնպես որ դրան տիրել կարելի է հազար եղանակով:

 

 

Առաջինի նկատմամբ հաղթանակը ճարպկության և հնարամտության մեծագույն հաղթությունն է, բայց ռազմավարական տաղանդի բարձրագույն ապացույցը երկրորդի նկատմամբ իշխանության պահպանումն է, քանզի այստեղ տղամարդուց պահանջվում է ամրոցի համար մարտնչել բոլոր դարպասների և յուրաքանչյուր հրակնատի համար: Մարդը, ով նվաճել է հազարավոր սովորական սրտեր, հայտնի փառք է ձեռք բերում այդ քաջագործության շնորհիվ, բայց նա, ով կարողանում է պահպանել անվերապահ իշխանություն կոկետուհու սրտի նկատմամբ, նա է իրապես ճշմարիտ հերոսը:

ՎԱՇԻՆԳՏՈՆ ԻՐՎԻՆԳ

 

 

Հովիկ Չարխչյան