Քաղաքական դաշտում փոփոխությունները աննախադեպ արագ են զարգանում: Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը լրագրողների հետ հարցազրույց է ունեցել, որի ժամանակ ներկայացրել է «ժառանգության» գործունեության տեսլականը, հետագա քայլերը:


Ժառանգության առաջնորդը հայտարարել է, որ դեկտեմբերի 5-ին ժամը 17.00-ին քաղաքացիներին հրավիրում է «քաղաքացիական ժողովի» : Մասնավորապես Րաֆֆի հովհաննիսյանը նշել է. «Հրավիրում եմ քաղաքացիական ժողովի' ազատ, անկախ սահմանադրական Հայաստան, ամբողջական իշխանափոխություն, իրավատեր քաղաքացի, ճանաչված Արցախ: Տասը հոգի կլինենք, թե տասը հազար, մենք լինելու ենք հրապարակում»: Հովհաննիսյանը հավելե լ է, որ այս որոշման մասին նախորոք տեղյակ է պահել եռյակի մյուս անդամներին:

 

Եռյակի մյուս անդամների կողմից պատասխանը իրեն երկար սպասել չտվեց: Ավելի կոնկրետ Հովհաննիսյանի այս հայտարարությանը անդրադարձել է ՀԱԿ խամբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգյանը: Նրա պատասխանից դժվար չէ կռահել, որ կոնգրեսականներին Րաֆֆու որոշումը դուր չի եկել: Պատգամավորը հարցազրույց է ունեցել լրագրողների հետ: Հեծանիվ չենք հայտնաբերի, եթե ասենք որ կոնգրեսականները այսօր Ռուբիկ Հակոբյանին չեն տեսնում Րաֆֆի Հովհաննիսյանի թիմում: Այս փաստը ապացուցում է Լյուդմիլա Սարգսյանի հարցազրույցը, որտեղ նա մասնավորապես նշել է. «Ժառանգության» մասով մի փոքր դժվար է կողմնորոշվել, դժվար է մի բան ասել: Գիտեմ, որ Ռուբիկ Հակոբյանը դժվար թե կիսեր այդ տեսակետը: Րաֆֆի Հովհաննիսյանը այս թեմայով պետք է խոսի Ռուբիկ Հակոբյանի հետ, իսկ Ռուբիկ Հակոբյանն այս ամենի մասին չի ասել: «Ժառանգության» ներկայացուցիչների տարբեր կարծիքների մեջ ես հենվում եմ «Ժառանգություն» խմբակցության ղեկավարի կարծիքի վրա»:

 

Ի՞նչ է ուզում ասել Լյուդմիլա Սարգսյանը, միթե պատգամավորը հաստատում է այն կանխավարկածը, որ Եռյակում առաջնային կարևորությունը տալիս են ոչ թե Րաֆֆի Հովհաննիսյանի, այլ՝ խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանի կարծիքին:

 

 

Արման Ղարիբյան