«Ժառանգության» առաջնորդի ականջին հնչել է ճշմարտության զանգը և նա որոշել է առանց Եռյակի քաղաքացիական հանդիպումների շարք անցկացնել՝ մինչ այդ առնվազն մեկ հավաք գումարելով և խոսելով ժողովրդի հետ: Պատկերավոր ասած՝ Րաֆֆի Հովհաննիսյանը լքում է Եռյակի վարձակալած երթուղային տաքսին և իջնում է պատահական կանգառում: Ըստ երևույթին նրա ձեռքերը քոր են գալիս երկար ժամանակ բարև չտալուց:


Իսկ ո՞վ մնաց երթուղայինում, կհարցնի տարակուսած ժողովուրդը: Ակնհայտ է, որ «Ժառանգության» ցած թռչելուց հետո նույնիսկ նստատեղեր են ազատվել, որոնք կարող է զբաղեցնել ամեն ոք, քանի որ փոխադրամիջոցում վերջերս հանգրվանած ուղևորների մեծ մասը իրար չի ճանաչում և տաքսին կարող է լքել ամենաանսպասելի պահին:

 

 

Էրիկ Մելիքյան