Ազերու համար, նահատակ զինվորին «պատանդ» պահելն էլ է հերոսություն՝ դա է նրանց մտածողություն: Անգամ դա «ձեռբերում» են համարում: Ամիսներ առաջ՝ օգոստոսին, նրանք այս կեցվածքը չունեին: Հստակ էր, կրած կորուստի անհամատեղելիություն և սսկվածությունը: Կարծում եմ, պատճառը նա էր, որ այն ժամանակ մեր հասարակությունը միակամ, վճռական ու աննահանջ էր և նրանք դա գիտեին: Հիմա, որքան հասկանում եմ այդպես չէ: Մի տեսակ անտերբերություն կա: Եվ դա էլ են նրանք զգում: Եվ այդպես՝ պարտադրողից դարձանք խնդրող, «թղթե շերեփով» կառույցների դռներ ծեծող... Երևի, պատերազմի վտանգ չկա դրանից է, իսկ դաշտում մնացած զինվորի հանդեպ, որևէ զգացում, պարտավորթյուն կա ՞...


Հ.Գ. Այս մասին խոսողներին 9 օր շարունակ ասում են՝ պատերազմ չի տեսել, տեսնես ու՞մ պատվեր է կատարում, իրեն զորավարի տեղ է դրել ու լիքը նման բաներ, թերևս հանրության ուշադրությունը ամեն կերպ շեղելու նպատակով, որ սա առանցքային չէ կամ դրանով զբաղվողներ կան, մեջ մի մտեք...: Պատերազմ տեսել եմ, պատվեր չեմ կատարում, զորվար չեմ ու հրաման լինի՝ էլի զինվոր եմ... Եվ այս մասին խոսելու եմ՝ այնքան, մինչև նրանց հետ բերենք, ինչ էլ ասեն...

 

 

Սասուն Մանուկյան