Առասպել այն մասին, որ տղամարդիկ մանիկյուր և պեդիկյուր են սիրում


Տղամարդկանց մեծ մասը սարսափի են ենթարկվում եղունգների անբնական երկարությունից: Ախր դա սեքսուալ էլ չէ, չէ՞ որ դրանցով կարող եք վնասել մարդկանց: Իսկ եթե ավելի անկեղծ' տղամարդիկ նախընտրում են առավելագույնս բնական եղունգներ: Մի անգամ ծանոթներիցս մեկն ասաց ինձ. «Իսկ ինչու՞ չեք ներկում արմունկները. այդպես գոնե ավելի ծիծաղելի կլիներ»:


Առասպել կանացի կրծքերի մագնիսական ուժի մասին


Իհարկե դրանք շատ են ձգում, ոչինչ անել հնարավոր չէ, բայց չի կարելի մոռանալ, որ կանացի գեղեցկությունը ներդաշնակության մեջ է: Կարևորն ամեն ինչ հաջող համադրելն է:


Առասպել ցմահ ազատության ձգտման մասին


Տղամարդկանց մեծ մասի մոտ գալիս է պահ, երբ նրանք ցանկանում են ընտանիք կազմել: Այո, անկեղծ, դա այդպեսէ: Նրանք ցանկանում են գտնել իրենց երկրորդ կեսին, երեխաներ ունենալ, լեռներում տուն կառուցել ու հանգիստ կյանք վարել: Ոմանց այդ միտքն այցելում է երիտասարդ տարիքում, մյուսներին էլ' ավելի հասուն: