Մի անգամ, մի կապիկ հայտարարեց իր տոհմակիցներին.
- Ես գտել եմ կապիկների ծագման բացատրությունը: Լսեցե՛ք ինձ բոլորդ: Մենք ծագել ենք մարդկանցից:
Պապանձված կապիկները բացեցին բերաններն ու այդպես էլ մնացին:
- Այո՛,այո՛: Մենք ծագել ենք մարդկանցից, և դա անվանվում է էվոլյուցիա:
Ինչքան էլ որ հայտարարությունը լիովին աբսուրդային էր, այն արտասովոր հետաքրքրություն առաջացրեց:
- Դու խելագարվե՞լ ես, – սկսեցին ձայներ ընդարձակվել: - Դու նայի՛ր մարդկանց, և նայի՛ր մեզ: Մենք բոլորովին տարբեր ենք: Մենք կարողանում ենք մագլցել ծառեր: Մենք երկու, նույնիսկ երեք անգամ ուժեղ ենք մարդկանցից: Մենք գեղեցիկ մորթի ունենք, իսկ նրանք հարթ են և զզվելի, ինչպես մկան պոչը: Իմիջիայլոց պոչերի մասին: Նրանք չունեն այդքան հրաշալի, ուժեղ պոչ, ինչպիսին մենք ունենք, նրանք այնքան տգեղ տեսք ունեն: Դրա համար էլ հագնում են տարբեր լաթեր: Մենք միշտ ողջ բերանով ենք ժպտում, իսկ նրանք միշտ այդքան մռայլ են:

 

 


- Դուք ոչինչ չեք հասկանում,- հայտարարեց ‹‹խելացի›› կապիկը:- Այս ամենը շատ հասարակ է: Կարևորը՝ դուք մի կենտրոնացեք մանրուքների վրա: Ամեն բան հեշտությամբ բացատրվում է: Երկրում կար ցրտի դարաշրջան: Եվ մարդիկ, ծածկվելով մորթով, այլևս իրենց հարկավոր չէր հագուստ: Երկրի վրա սառնամանիքների պատճառով այդ շրջանում չկար սնունդ, և նրանք սովորեցին սնվել տերևներով: Լավ մագլցելու համար աստիճանաբար նրանց մոտ աճեց պոչը և նրանք առավել ուժեղ դարձան: Եվ երբ նրանց մոտ սկսվեց այնպիսի լավ կյանք, ինչպիսին մերն է հիմա, նրանք դադարեցին լինել մռայլ, և սովորեցին ժպտալ ողջ բերանով: Այդպես հայտնվեցինք մենք՝ կապիկներս….

 

 


Անընկճելի տրամաբանությունը հաղթեց և լռեցրեց կապիկներին:
- Սպասի՛ր,- արտահատվեց մի տարիքավոր կապիկ:- Բայց մարդիկ հորինել են այդ դղրդացող մեքենաները, նրանք տեղափոխվում են հսկայական արագությամբ: Նրանք տներ են կառուցում քարերից և այնտեղ են տանում ջուր, և էլի շատ բաներ, ամենը չես թվարկի: Իսկ այն բաները, որ մենք տեսել ենք մի քանի անգամ, նրանք անվանում են ֆոտոապարատ: Մենք՝ կապիկներս, երբեք այդքանը չէինք մտածի: Եվ դու ուզում ես ասես, որ նրանք ցածրակարգ էակնե՞ր են:
- Եվ դա էլ է շատ հասարակ: Դուք, կարևորը, մի՛ կենտրոնացեք մանրուքների վրա: Ահա՛, նայե՛ք, կապիկներ, ձեզանից ո՞ւմ է պետք այդ դղրդացող մեքենաները:
Խորը լռության մեջ ոչ ոք չպատասխանեց:
- Ո՞ւմ են պետք այդ քարե տները: Ո՞ւմ են պետք նրանց լուսանկարները, ում ամեն օր դուք տեսնում եք:
Բոլորը լռեցին, պարզ էր, նրանցից ոչ ոքի դա պետք չէր:
- Ահա, տեսնո՞ւմ եք, մենք առավել կատարյալ ենք: Իսկ դա մարդկանց պետք էր: Իսկ մեզ դրանք ուղղակի հիմա պետք չեն: Այդ պատճառով էլ մենք դրանով չենք զբաղվում և չենք էլ զբաղվելու: Դա մնացել է անցյալում: Դա էվոլյուցիան է: Այն ամենը, ինչը ռացիոնալ չէ և չի ծառայում սերնդի շարունակությանն ու կատարելությանը, էվոլյուցիան դուրս է շպրտում պատմության գիրկը: Իմիջայլոց, մարդկանց էլ, այդ թվում:

 


- Բայց մի բան էլ կա,- չհանգստացավ կապիկը,- միթե՞ մենք չենք լսում հրաշալի երաժշտությունը այդ քաղաքից,- նա ցույց տվեց բնակատեղին, որը հեռվից տեսանելի էր, որտեղ նստած էին կապիկները: - Եվ հետո, ես գիտեմ, մարդիկ ունեն գեղանկարչություն, տարբեր տեսակի արվեստներ, նրանք արթնացնում են հրաշալի զգացմունքներ, օրինակ՝ սեր, բարություն, նվիրվածություն, գթասրտություն: Մենք, ախր այդպես չենք կարողանում: Նաև պարեր կան….. նա հիացած նայում էր հեռու մի տեղ, ապա ծանր շարժվելով շրջվեց՝ փորձելով ինչ-որ կերպ կրկնօրինակել մարդկային պարը:
- Դուք՝ որոշ կապիկներդ, ամբողջ ժամանակ կենտրոնանում եք ինչ-որ մանրուքների վրա: - Կարեկցությամբ ‹‹խելացի›› կապիկը նայեց և թափահարեց ձեռքը ցուցադրելով մատը:- Նայի՛ր:
Բոլորը գլուխները թեքեցին բնակավայր, որտեղ ‹‹խելացի›› կապիկը ցույց տվեց: Նրանց միայն լավ երևում էր շուկան ՝ քաղաքի ծայրում: Նրանց ուշադրությունը գրավեց մի մարդ, ով փորձում էր ինչ-որ բան աննկատ վերցնել և դնել գրպանը: Բայց այդ պահին վաճառողը նետվեց նրա վրա՝ ինչ-որ բան բարձր բղավելով, բռնեց գողի օձիքից: Գցելով նրան հողին, սկսեց նրան խեղդել: Այդ պահին, երրորդ մարդը, բռնելով փայտը, սկսեց ետևից հարվածել կատաղած վաճառողի մեջքին և գլխին: Շատ արագ կռվին միացան և այլ մարդիկ: Բղավոցնե՜ր, ոռնոցնե՜ր, առաջին արյուն, բայց մարդիկ չէին կանգ առնում…..
Փոքրիկ կապիկները սկսեցին կկոցել աչքերն ու երեսները շուռ տալ….

 


- Ահա, տեսնո՞ւմ եք,- ‹‹խելացի›› կապիկը կշտամբանքով ասաց մյուսներին:- Երաժշտություն: Գեղանկարչություն, Բարություն, Գթասրտություն, - այդ ամենը հիմարություն է, միայն բառեր: Դա չի ծառայում կենդանի մնալուն: Դա ակնհայտ է: Իսկ էվոլյուցիան թաղում է իր ետևից ամեն բան, որ ռացիոնալ չէ, այսինքն՝ վնասակար է: Ես չեմ հորինում այս ամենը, դուք դա ձեր աչքերով եք տեսնում: Իրենց շուկայում մշտապես ինչ-որ արտասովոր բան է կատարվում: Այդ մարդի՜կ…ախր նրանք, նույնիսկ, պատրաստ են սպանել միմյանց մի կտոր հացի համար: Իհարկե, մեզ մոտ էլ՝ կապիկներիս, բարոյականությունը բարձունքի վրա չէ: Պատահում է և գողություն իրարից… այ, օրինակ, բանանների… կամ էլ մի ուրիշ ուտելիքի, բայց միթե՞ Ձեզանից ինչ-որ մեկը կխեխդի մյուսին կամ փայտով կհարվածի գլխին:

 


Կապիկները կախարդված էին ‹‹խելացի›› կապիկի երկաթյա տրամաբանությամբ:
«Հարվածել փայտով գլխի՞ն ….. Խեղդել մեկ այլ կապիկի՞ՙՙՙ,– մտածեցին նրանք: Ոչ, սկզբունքորեն այդպիսին չի կարող լինել: Նույնիսկ ամենասարսափելի երազում: Հավանաբար, դա հնարավոր է առավել ցածր էակների մոտ»: Այդտեղ ապացուցելու ոչինչ չկա:
- Իսկ դու ասում ես պարե՜ր,- ‹‹խելացի›› կապիկը հաղթական հայացք գցեց իր ազգակիցներին:
- Կապիկնե՛ր: Ձեզանից ո՞վ չի կարող ապրել առանց երաժշտության: Ո՞վ առանց արվեստի: Ո՞վ առանց պարերի: Դա ժամանակավրեպ է: Անցյալի մնացուկներ: Դրանից բացի էլ ոչինչ պետք չէ առավել զարգացած և իմաստուն, առավել կատարյալ ռասայի համար: Մենք կապիկներս՝ էվոլյուցիայի բարձունքն ենք: Ուռա՜, ընկերնե՜ր, կապիկնե՜ր:

 

 


- Ուռա՜, ուռա՜,- բղավեցին մնացածները և սեփական կարևորության աննկարագրելի հիացմունքով նետվեցին ջունգլի՝ հայտնելու հրաշալի նորությունը:
Մնաց միայն տարեց կապիկը: Նրա փաստարկները տրորվեցին: Հիանալով ‹‹խելացի›› կապիկի բացահայտմամբ՝ նա արդեն բացահայտ չէր դիմադրում, որը սկզբից թվում էր այդքան աբսուրդային: Կապիկները ծագել են մարդկանցից….. Նա տխրությամբ նայեց ներքև՝ քաղաքին, նրանց ովքեր իր մեջ առաջացրեցին այդքան տարբեր զգացումներ՝ ուրախություն և վհատություն, հիացմունք և նողկանք, հպարտություն և հիասթափություն:
«Այդ ի՞նչ տեսակի են մարդիկ, – մտածեց նա:- Նրանք ինքները գիտեն , որ իրենցից ծագել են այդպիսի զարգացած և կատարյալ էակներ՝ կապիկներ:
Մարատ Ակչուրինից

Յացեկ Էրկա "Ջակուզի"

 

 

Միհրդատ Ռոստոմի Մադաթյան