Կարծում եմ, որ Ալիևն ակտիվորեն նախապատրաստում է պատերազմը, և վերջին տասնօրյակի երկու դեպքը այդ են վկայում: Հուլիս-օգոստոսյան հարձակումների հաջողության դեպքում պատերազմն արդեն սկսված կլիներ, սակայն անհաջողությունը հետաձգեց այն:

 

 

Տաս օր առաջ միացյալ մեծ զորավարժության ընթացքում հայկական ուղղաթիռ խոցելը, իսկ այսօր ադրբեջանցի զոհի մասին տեղեկատվությունը ենթադրում է այսպիսի տրամաբանություն. մենք ուժեղ ենք, իսկ իրենք խարդախորեն սպանեցին մեր զինվորին, և մենք կպատժենք դրանց: Նման տրամաբանության շրջանակներում պատերազմ սկսելը ընդամենը հաջորդ քայլ է...

 

 

 


Վախթանգ Սիրադեղյան