Վերջին օրերին բավական ակտիվ է ադրբեջանցի ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը: Այսօր թերթերից մեկին տված իր հարցազրույցում նա նշել է, որ ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հաստատ գնացել է ուղղաթիռն ընկնելու վայր և իր ենթադրություններով դուրս է բերել զոհված զինվորականների դիերը:

 

Այսպիսով նա մեծ ծառայություն է մատուցել իր հայ ընկերներին: Ջաֆարովը նաև հայտնել է, որ իր ունեցած տեղեկությունների համաձայն, մոտ օրերս հայերը հերթական սադրանքն են իրականացնելու, այդ պատճառով Ադրբեջանի զինված ուժերը պետք է կազմ ու պատրաստ լինեն:
Կարծես թե մեկնաբանություններն ավելորդ են:

 

 

Սարգիս Ասատրյան