Այսօր հայտնի դարձավ, որ Հայաստանում կա 400 կին, ով ստանում է ամիսը 1 մլն դրամ և ավելի: Հավանաբար, մի երկու այդքան էլ տղամարդ կճարվի:


Այդ կապակցությամբ.


1. Որքանով է արդար, որ մեկը ստանում է 1 մլն, մյուսը 50 կամ 70 հազար? Հասկանալի է, չէ, որ դժվար թե 1 մլն վաստակողները ավելի լավ են աշխատում, քան 50 հազար ստացողները:


2. Հարգելի ամսական միլիոնատերեր, ինքնաբացահայտվեք՝ իմանանք այս ինչ գաղտնիք է, ուր գանք աշխատելու: Թե չէ՝ 400 հոգու համար օրենք են փոխում, վրաներս խաբար չկա՝ ովքեր են:


Հ.Գ. Հատուկ սահմանադրական փոփոխություննների հանձնաժողովի համար՝ սահմանադրությունը դեկլարատիվ հայտարարությունների տեղ չէ: Մասնավորապես 1, 2, 3 հոդվածների: Քանզի երկրում աշխատավարձերի նման տարբերության դեպքում պետությունը սոցիալական անվանելն առնվազն աչքակապություն է:

 

 

Կարեն Վարդանյան