Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը որոշում է ընդունել 2015թ. ռազմական բյուջեն ավելացնել 27,2 տոկոսով: Սա նշանակում է, որ այն եկող տարի կկազմի մոտ 3 միլիարդ 783 միլիոն մանաթ, այսինքն մոտ 4,5 միլիարդ ԱՄՆ դոլար: Բացի դրանից ռազմական ծախսերը կկազմեն երկրի ընդհանուր բյուջեի 17,9 տոկոսը: Ալիևը նշել է, որ այս քայլը նպատակ է հետապնդում նոր զինտեխնիկա ձեռք բերել և վերանորոգել հինը, ինչպես նաև լավացնել զինծառայողների սոցիալական վիճակը:

 

 

Սարգիս Ասատրյան