Թշնամուն չեն մեղադրում, կռվում են նրա դեմ
Վախը դիմացինին հրեշ է դարձնում
Ուտելիք կամ կյանք մուրալը հասկանալի է, բայց պետություն մուրալը մի քիչ սիրուն չի
Աշխարհի քարտեզը պատերազմներով է գծված: Վայ այն ազգին, որը հանդուրժեց թղթով ու մատիտով գծածը:
Պետությունը տարածքով ու բնակչությամբ չէ՝ ամբիցիայով ու խելքով է:
Դավաճանում են թույլին: Ուժեղին չեն դավաճանում՝ վերաբերվում են:

 


Սուբյեկտի առաջին հատկանիշը առաջինը քայլ անելն է: Եթե մշտապես արձագանքում ես դիմացինի արածին , սուբյեկտ չես- փալաս ես:
Սուբյետկներն իրար չեն համոզում- ստիպում են
Իքիբիրից դորդբեշություն սպասելը տհասություն է:

 

 


Սկզբից խնդրում են, հետո համոզում, հետո առաջարկում, հետո հրամայում, հետո վախեցնում, հետո խաբում, հետո ստից հարձակվում:
Ու իսկականից հարձակվում են միայն այն դեպքում, երբ համոզվում են որ ոչ միայն թույլ ես, այլև դեբիլ:
Անհատի պոռնկությունը վերջանում է պոռնիկի համբավի ձեռբերմամբ,
ազգի պոռնկությունը- ոչնչացմամբ:
Մարդկությունը հաղթանակներով է առաջ գնացել, այլ ոչ հրեշներից զգուշանալով:

 

 


Վատերով դեպի էլ ավելի վատին գնալու ճանապարհին մի կետ կա, որից հետո ոչ թե ավելի վատն է գալիս, այլ վատ հանդուրժելու հետևանքը~գենոցիդը:
Ճշմարտության հետ հաշվի նստելու համար ոչ միայն քաջություն ու ազնվություն, այլ նաև արժանակատվություն է պետք ունենալ :
Օպտիմիզմը քաղաքականում հավասարազոր է բաց քարտերով փոկեր խաղալուն:
Կյանքում նախահարձակ չեղած ազգի պետություն ունենալը մղձավանջ է:

 

 

 

Արա Հարությունյան