ՀԱԱԱՅԵԵԵՐ


Երբ անձրևի տակ քայլում ես Բրյուսելի կենտրոնական պողոտաներից մեկով ու պատրաստվում ես փողոց անցնել, հանկարծ մի մեծ կարմիր ավտոբուսի խցից մեկն ուշադիր քեզ է նայում, մի պահ լարվում ու միանգամից բացվում ժպիտով:


Իսկ դու քո մտքերով, քաղական մտորումներով, գալիք չվերթի անհանգստությամբ ու վաղվա գործերովդ սկզբից չես հասկանում, թե ինչ է կատարվում, ինչ է ուզում քեզանից օտար քաղաքում ավտոբուսի վարորդը:
Ու այդ պահին միանում է արյունակցիդ հեռվից հեռու ճանաչելու հայերիս բնորոշ աստվածատուր բնազդը ու հասկանում ես' ՀԱՅ Է....


Հայրենակից, որ ձեռքդ սեղմելու համար փողոցի բանուկ հատվածում մի պահ կանգնեցնում է իր կարմիր հրեշին, մոտենում քեզ, առնելու Հայրենիքի կարոտը, հետո վերադառնում ավտոբուս ու տարակուսած ուղևորներին լավ ֆրանսերենով ասում. Հայաստանի կրթության նախարարն է :


Ու այդ պահին հուզմունքից ու քեզանից անկախ ուզում ես բարձր գոռալ' ՀԱԱԱՅԵԵԵՐ :

 

 


Արմեն Աշոտյան