Հայի ոգու, միասնության, ուժի, հավաքականության և այլ նմանատիպ կատեգորիաների մասին բավական շատ է խոսվել ու խոսվում նաև ներկայւմս: Վստահաբար կխոսվի նաև ապագայում: Սակայն օրինակները իրական կյանքից բավականին քիչ են, սակայն այդ սակավությամբ հանդերձ այնքան զորեղ ու խոսուն, որ կարող են կոմպենսացնել իրենց սակավությունը: Այս տարին, դժվար է ասել լավ է թե վատ, սակայն նմանատիպ օրինակներով բավականին "հարուստ" եղավ: Օգոստոյսան սահմանային լարվածությունը, արցախյան ուղղաթիռի հետ կապված օրերս ազերիական կողմի կատարած ռազմական հանցագործության հանդեպ արձագանքը և իհարկե այսօր' սահմանամերձ համայնքներին աջակցություն ցուցաբերելու կառավարության կողմից ներկայացրած օրենքի նախագծի միաձայն ընդունումը: Այո, կզարմանաք, սակայն այսօր ՀՀ ԱԺ-ում միաձայն կերպով ընդունվեց "Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին օրենքի" նախագիծն առաջին ընթերցմամբ: Ընդ որում, ընդունվեց 100 կողմ ձայնով, դեմ և ձեռնպահ քվեներ չկային: Ինչի մասին է խոսում սա: Շատ պարզ մի իրողության: Անհրաժեշտության դեպքում մենք որպես ազգ ժողովուրդ, հավաքականություն կարող ենք միավորվել ու միասնական կեցվածք արտահայտել: Ու այստեղ արդեն ուրախանում ես, որ քաղաքական, կուսակցական կամ այլ տարբերությունները, ինչու չէ նաև հակասությունները երկրորդ պլան են մղվում այնպիսի կարևոր մարտահրավերների առաջ, որոնց անմիջականորեն վերաբերվում են Ազգին ու Հայրենիքին:

 

 

Գևորգ Գրիգորյան