Ինչպես գիտենք, Քառյակի՝ Եռյակ վերածվելուծ հետո որոշ քաղաքական ուժեր իրենց պատրաստակամությունը հայտնեցին միանալ ոչ իշխանական ուժերին: Օրերս Ժողովրդական կուսակցությունը ևս միացավ Եռյակի կողմից իրականացվող շարժմանը:


Մասնավորապես լրագրողների հետ զրույզում Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը անդրադարձել է ներկայիս քաղաքական դաշտին: Մտահոգված լինելով քաղաքական իրավիճակով Տիգրան Կարապետյանը պատրաստակամություն է հայտնել ձեռք մեկնել ոչ իշխանական Եռյակին:


Կարծում եմ Տիգրան Կարապետյանը օրինակ կծառայի այլ քաղաքական ուժերի համար և նրանք նույնպես կմիանան շարժմանը: Հետևլով Կարապետյանի օրինակին՝ Անի Զախարյանը, Արշակ Սադոյանը, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը ևս ձեռքը կմեկնեն Եռյակին:


Եռյակի ահագնացող շարժումը շարունակում է համալրվել երիտասարդ կադրերով:

 

 

Հայկ Դերզյան