«Նախնիներս Արաբկիրից են: Տասներկու տարեկան էի, երբ առաջին անգամ լսեցի հայերի մասին: Մի օր պապս պատմեց, որ 1915-ի ամռանը Արաբկիրի հայերին կոտորեցին ու դիակները լցրին մեծ փոսերի մեջ...»:

 

 

Թուրք կինոռեժիսոր Գյուլենգյուլ Ալթինթաշն այս պատմությունն ավարտեց հետեւյալ խոսքերով. «Ես մարդասպանի թոռ եմ, զգում ու ապրում եմ այն ցավը, որն ապրում է մեծ անարդարության զոհ դարձած մի ողջ ժողովուրդ»: