Սերժ Սարգսյանի ՈՒՂՂԱԹԻՌՈՎ Ստեփանակերտ մեկնելը լուրջ հոգեբանական ճնշում էր ադրբեջանի վրա...
Եվս մի անգամ նրանց քաղաքական վերնախավը հայտնվեց «ֆուֆլո»-ի կարգավիճակում: Եվս մի անգամ հասարակ ադրբեջանի քաղաքացին հասկացավ, որ իրենց նախագահը մենակ Թվիթերում հոխորտալուց ու անզեն, ուսումնական ուղղաթիռ խփելու է ունակ, ևս մի անգամ ազգային փոքրամասնությունները հասկացաան, որ սա իրենց կռիվը չի ու շունչները պահած սպասում են, որ մեր կողմից պատերազմ չի սանձազերծվի:

 

 

Ախա՜ր պատերազմի դեպքում նույնիսկ բնիկ ադրբեջանցի զինվորը (եթե բնիկ բնորոշումը ադրբեջանցու համար իհարկե տեղին է) անգամ կռվելու համար պատճառ չունի, ադրբեջանական քարոզչամեքենան ինչքան էլ լավ աշխատի, մեկ է չի կարող իրենց մեջ մտցնել, որ այս պատերազմն իրենց հողի համար է, իսկ զավթելու համար հասարակ զինվորը կկռվի միայն ստիպողաբար, հրամանով: Իսկ ՀԱՅ զինվորը կռվում է' պաշտպանելու իր հողը, ՀԱՅ զինվորը կռվում է, որովհետև ամուր է զգում այդ հողի վրա, որովհետև այդ հողից ա սնունդ առել: Ածովի հողի վրա լավ այգի չես կարող հիմնել:

 


Պատերազմի վերսկսումը Ադրբեջանում կարող է հանգեցնել քաոսի, քանի որ ազգային փոքրամասնությունները, որոնք բանկչության մի զգալի հատվածն են ընդգրկում ու տարածքների նույնպես զգալի մասում ապրում, կարող է փորձել անկախանալ, ի վերջո նրանք ճնշված են այդ երկրում, գլուխները կախ ապրում են, քանի որ հնարավորություն չունեն արտահայտելու իրենց պահանջները: Պառակտումը միշտ էլ Դամոկլյան սրի նման կախված է ադրբեջանի գլխավերևում: Լեզգի ու թալիշ զիվորը, ով գիտի որ իր զոհվելուց հետո հնարավոր է, որ իր օրգանները վաճառեն, հո չի՞ գժվել, որ դոշը կրակին դեմ անի:

 


Մի խոսքով հանգստություն է պետք պահպանել, քանի որ այսօրվա դրությամբ ադրբեջանը մինիմալ հնարավորություններ ունի պատերազմը վերսկսելու: Ինֆորմացիայի հարցում զգույշ լինենք, իսկ ոգու հարցում անկոտրում, վստահենք մեր սահմանին օր ու գիշեր կանգնած տղերքին, հաստատ իրենք տեղում ավելի սթափ են գնահատում իրավիճակը ու ի զորու են ավելի ճիշտ կազմակերպել ցանկացած գործողություն:
Մենակ իրենց առողջություն, դուխ ու կորով ցանկանանք, մնացածը իրենք կանեն:

 

 


Գագիկ Մամուլյան