Վերջերս Ադրբեջանում բավականին հետաքրիր միտում է նկատվում: Պետությունը օժանդակում է և հեշտացնում է Հայաստանից գաղթած ռուսական ազգանունների վերջավորություններ ունեցող ադրբեջանցիներին հնարավորություն է ստեղծում առանց փաստաթղթային քաշքշուկների թուրքականացնել սեփական ազգանունները, օրինակ Յունուսով շատ հեշտ դառնում է Յունուս: Սա ազգային իդենտիֆիկացիայի համար է իրականացվում: Հայաստանում էլ ապրում են բազմաթիվ փախստականներ, որոնք ունեն ռուսական վերջավորություններով ազգանուններ և ցանկանում են կրել -յան վերջավորությունը սակայն կանգնում են բազմաթիվ փաստաթղթեր ներկայացնելու խնդրի առջև: Տեղեկանք բեր, որ տեղեկանք տամ սկզբունքով: Գուցե Է Հայաստանում էլ հարկավոր է հեշտացնել 1980-90-ական թվականների Հայրենիքում ապաստան գտած մեր հայրենակիցների ազգանունների փոփոխությունը -յան վերջավորության: Այլապես այն կարող է ասիմիլացվելու ամենակարճ ճանապարհը դառնալ:

 

 

Հայկ Հակոբյան