Մեքսիկայի Հերերո նահանգի Չիլպանսինգո քաղաքում մաֆիոզների կողմից 4-5 տասնյակ ուսանողների սպանությունը, ինչը կատարվել էր ոստիկանության անմիջական մասնակցությամբ, կարող է հեղափոխության լուրջ պատճառի վերածվել:

 

Նման վտանգ առկա է բոլոր այն երկրներում, որտեղ իրավապահն ու հանցագործը ոչ թե պայքարում են միմյանց դեմ, այլ միմյանց քավոր-սանիկ կանգնում և կամ այլ ձևերով շահերի ընդհանրություն առաջ բերում: Շատ կցանկանայի, որ այս վտանգից խուսափեր մեր երկիրը:

 

 

Վախթանգ Սիրադեղյան