1989 թվականի նոյեմբերի 9-ին Բեռլինի իշխանությունները հանձնարարեցին քաղաքապետարանի չինովնիկներից մեկին՝ անունը Գյունտեր Շաբովսկի էր, մամուլի ասուլիս հրավիրել եւ տեղեկացնել բնակիչներին, որ անցակետերում ստուգման կանոնները մի փոքր դյուրացվում են: Իսկ այդ չինովնիկը պարզապես ի լուր բոլորի հայտարարեց բառացիորեն հետեւյալը՝ ՙԲոլոր բեռլինցիները հենց այս պահից իրավունք ունեն առանց որեւէ թույլտվության անցնել Արեւելյան Բեռլինից Արեւմտյան Բեռլին՚:

 

Պատկերացնում եք երեւի, թե ինչ կատարվեց՝ մինչ կոմունիստական իշխանությունները ուշքի կգային, հարյուր հազարավոր բեռլինցիներ նետվեցին դեպի Բեռլինյան պարսպի անցակետերը: Եւ սահմանապահները, որոնք դեռ երեկ առանց վարանելու կրակում էին պատին մոտեցող յուրաքանչյուր բնակչի վրա, չգիտեին ինչ անել, որովհետեւ արդեն պաշտոնապես հայտարարված էր, որ ելումուտն ազատ է: Ահա այսպես Գյունտեր անունով պաշտոնյան փաստորեն անշրջելի դարձրեց Եվրոպայի ներկայումս ամենահզոր տերության երկու հատվածների վերամիավորումը:

 

 

Արմեն Դուլյան