Ես էս ֆիլտրից անպայման դնելու եմ...

Մի քանի ժամ առաջ Ֆեյսբուքը ներկայացրել է նոր հնարավորություն բոլոր օգտատերերի համար, որոնք պարզապես հոգնել են իրենց ընկերների բալիկների անվերջանալի լուսանկարներից եւ բազմապիսի ու բազմազան սելֆիներից: Այսուհետ Ֆեյսբուքը ձեզ կներկայացնի այն ընկերների ցուցակը, որոնք ամենաշատ լուսանկարներն են տեղադրել վերջին շաբաթվա ընթացքում, եւ կառաջարկի էականորեն սահմանափակել այդ լուսանկարների հայտնվելը ձեր Նյուզֆիդում... Սա թույլ կտա ձեզ ազատվել այդ լուսանկարներն ամեն օր դիտելու ծանր պարտականությունից՝ առանց անֆրենդ կամ բլոկ անելու ձեր ընկերներին... Կներեք, ես երեխաներին շատ եմ սիրում, ձեր սելֆիներն էլ են հետաքրքիր, բայց ահր չերեսչուր են, իսկ ընկերներիցս զրկվել չեմ ուզում՝ անֆրենդ ու բլոկ եմ անում միմիայն նրանց, ովքեր ինձ հրապարակայնորեն վիրավորում են... Այնպես որ՝ անպայման դնելու եմ այդ ֆիլտրը...

 

 

Արմեն Դուլյան