Դանիացի մասնագետները խորհուրդ են տալիս ծնողներին հետևել, որ երեխաներն առավոտը մարմնամարզությամբ սկսեն:


Ինչպես պարզվել է, այս հանգամանքը ազդում է երեխայի մտավոր կարողությունների վրա, մասնավորապես' առաջադիմության:


Վերլուծելով ավելի քան 20 հազար դպրոցական երեխայի վարքագիծը՝ գիտնականները եկել են այն եզրակացության, որ առավոտյան սպորտը' ոչ միայն մարզանքները, այլև հեծանվով դպրոց գնալը, օգնում է երեխային ավելի լավ կենտրոնանալ դասերի ժամանակ:


Մեծահասակների համար առավոտյան սպորտը պակաս կարևոր չէ: Ավելի վաղ Քեմբրիջի համալսարանի գիտնականները հայտարարել էին, որ պարբերաբար առավոտյան վազքը հանդիսանում է ուղեղի ակտիվության գրավականը:

 

 


Վրեժ Հովսեփյան