«Բռնապետությունը մոտենում է, ժողովրդավարությունը վտանգի մեջ է»: Ահա այսպիսի ձևակերպումներով Վրաստանի իշխանությունից հեռանում կամ հեռացվում են կառավարող կոալիցիայի անդամ «Մեր Վրաստանը-Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչները: Արդեն պաշտոնակ են արվել ՊՆ նախարար Իրակլի Ալասանիան, Եվրոպական և եվրաատլանտյան կառույցներում ինտեգրման հարցերով Վրաստանի պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլին: Այսօր ենթադրվում են նաև արդարադատության նախարար Տեյա Ցուլուկիանիի և արտգործնախարար Մայա Փանջիկիձեի հրաժարականները: Վրաստանում իշխանության լուրջ ճգնաժամ է, ինչն, ի դեպ, կանխատեսում էր նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին:

 

 

Սուրեն Սուրենյանց