Հային ֆիզիկապես հաղթելուց առաջ պետք է Հայի ոգուն հաղթել: Հային չկարողացան 90 ականների ազգային-ազատագրական պատերազմում հաղթել,որովհետև չկարողացան մեր ոգուն հաղթել,որովհետև մեր փառապանծ ազատամարտիկները միասնական էին՝մեկ նպատակ,մեկ ոգի,մեկ մարմին: Հարգելի ազատամարտիկներ,իրար դեմ մի ելեք քաղաքականության պատճառով,երբ կուզեք իրար քննադատել,կամ բացասաբար իրար հանդեպ տրամադրվել,ուղակի մի պահ հիշեք Ձեզ պատերազմի տարիներին,մարտի դաշտում,հիշեք,որ միասնական էիք ու եղբայրներ էիք,հիշեք Ձեր իրար հետ անցած ճամփան: Եղեք այն ազատամարտիկները,որոնք մեզ հաղթանակ բերեցին,որոնց մասին մեր սերունդը Ձեր պատմածներից գիտի,տեսանյութերից ու գրքերից գիտի,մնացեք այնպիսին ինչպես Ձեզ գիտենք և թույլ մի տվեք այն քաղաքական գործիչներին,որ Ձեր մարտադաշտում եղած ժամանակ Արցախի տեղն էլ չգիտեին,Ձեզ իրար դեմ լարեն: Մի պառակտվեք և մի թուլացրեք Հայի ոգին,մեր ապագա հաղթանակների ոգին ձեր ձեռքերում է:

 

 


Տիգրան Մկրտչյան