Նարնջի հյութի սիրահարների մոտ քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը նվազում է: Այս մասին հայտնում է բրիտանական Nutrition and Cancer ամսագիրը:


Նարնջի հյութը պարունակում է մեծ քանակությամբ անտիօքսիդներ և ֆալվոնոիդ: Բացի այդ այս ըմպելիքն օժտված է նաև անտիմիկրոբային և հակավիրուսային հատկություններով:


Ավելի վաղ ապացուցված է եղել, որ նարնջի հյութը օգնում է կրծքի, լյարդի, հաստ աղիքի քիմիոթերապիայի ժամանակ: Ի դեպ չմոռանաք' նարնջագույն ըմպելիքի պարունակությունը կախված է այն պայմաններից, որտեղ աճեցվում է ու պահվում:


Բժիշկները նաև հիշեցնում են, որ ըմպելիքի մեծ քանակությունը վտանգավոր է' հատկապես երեխաների, երիկամների խնդիր ունեցողների և շաքարախտով հիվանդների համար: Այնպես որ, այս հյութը կարող եք խմել ամեն օր, բայց քիչ քանակությամբ:

 

 


Վրեժ Հովսեփյան