Հոկտեմբերի 31-ին նախատեսված էր ոչ իշխանական ուժերի թվով երրորդ հանրահավաքը:
Այս մասին հայտարարոոթյուն էր տարածել «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցությունը, որում մասնավորապես նշվում էր հաջորդ հանրահավաքների օրերն ու երթի ուղղությունը:
Երեկ ԲՀԿ խմբակցությունից բացահայտ հակադրվեցին «Հայ Ազգային Կոնգրես»-ի հայտարարությանը. մասնավորապես ասվեց, որ նման հայտարարություն, պայմանավորվածություն չի եղել:
Եռյակի անդամները սկսել են հերքել միմյանց հայտարարությունները:

 

 

Բացի այն, որ ուժերը ամենապրիմիտիվ հարցերի շուրջ չեն կարողանում համաձայնության գալ, այլ նաև ներսում բացակայում է հարգանքը մեկը մյուսի նկատմամբ: Նման մթնոլորտում, ինչպե՞ս եռյակը կցուցաբերի հարգանք հասարակության նկատմամբ: Չէ՞ որ, Ազատության հրապարակի հարթակում կանգնած լիդերներից առնվազն երկուսը ժողովրդին հուսախաբության գիրկը նետելու փորձ նախքինում արդեն ունեն:
Նման պրիմիտիվ խնդիրներն անտեսելը անդառնալի հետևանքներ կարող է թողնել..

 

 


Խաչատրյան Ժոռա