Այս վավերագրական շարժանկարը (ռեժիսորներ Իննա Սահակյան եւ Արմեն Երիցյան) լավագույնն է ճանաչվել 39-րդ պարային շարժանկարի փառատոնում (Dance on Camera Film Festival), որն անցկացվել է Նյու Յորքում 2011 թ․: Ֆիլմը պատմում է հայ լարախաղացներ Ժորա Արմենակյանի ու Կնյազ Մհերյանի եւ Հայաստանում նրանց մահացող արվեստի մասին: Այն ցուցադրվել է ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Շվեյցարիայի, Լեհաստանի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Իտալիայի եւ բազմաթիվ այլ երկրների հեռուստատեսություններով։ Ֆիլմն էկրան է բարձրացել տասնյակ միջազգային կինոփառատոններում։