Գուցե մտածես որ էդպես չի, բայց կյանքից առավել ես քեզ եմ սիրում...


Հանճարների կյանքը ուսումնասիրելով' ես եկել եմ մի եզրակացության, որ ի վերջո նրանց հավաքական և ամբողջական կերպարը որոշակիորեն հասկանալու համար, պետք է ուսումնասիրես նրանց նամակները:

ժամանակի ընթացքում ես հասկացա, որ հանճարները որպես կանոն աշխատել են այրել իրենց բոլոր նամակները: Նամակներ, որոնք հասցեատերերի համար անգին գանձեր են հանդիսացել...Նամակներում հանճարները իրոք արտացոլել են իրենց հոգու իրական հարստությունը: Հենց այդ նամակների ուսումնասիրության միջոցով ես կարողացա տարանջատել հանճարեղներին տաղանդավորներից:

Տաղանդավոր մարդիկ կյանքում ամեն ինչի հասնում են սեփական ջանքերի ու տաղանդի շնորհիվ և համարյա միշտ ապրում են բարեկեցիկ և անդորր կյանքով, ի տարբերություն հանճարների, որոնք միշտ ունենում են աննորմալ, հաճախ' դժբախտ ու լքված կյանք' ավարտելով այն մենության մեջ: Հաճախ եմ հանդիպել դեպքեր, երբ հանճարի կողակիցը եղել է տաղանդավոր մարդ: Այս դեպքում համատեղ կյանքի ամենամեծ ստեղծագործությունը եղել են նրանց զավակները...


Իմ ուսումնասիրությունների ընթացքում ցնցվել եմ Բեթհովենի, Չապլինի, Բայրոնի նամակներից, սակայն հետևյալ նամակը համարում եմ գագաթնակետը: Այն գրվել է հանճարի կյանքի վերջին գիշերվա ընթացքում, որը դավադրաբար դատապարտվել է գլխատման ստոր տիրակալի կողմից' զրկվելով ազնվական բոլոր կոչումներից, հարստությունից և հասցեագրված է իր միակ սիրուն..


《 Ահա և վերջ, ոչ մի քնքուշ բառ ու ոչ մի համբույր քո այն շուրթերին, որոնք շատ օրեր ինձ չեն էլ փնտրել, իսկ գուցե նրանց տենչանքն էր սպառվել, իսկ ես' հիմարս, փորձում էի փնտրել պատճառն կորստի...Հիմա ապշած ես...Կարծում էիր պիտի անեզր սիրուս մասին քեզ պատմեմ; Իմաստը կասես?: Չէ որ չորացած ածուխի նման ես երեք օրից կդառնամ ոչինչ: Կդառնամ փոշի, չեմ ատի անգամ կարոտդ առ ինձ: Այն ակնթարթներն, որ իմ փոխարեն վատնեցիր պարապ անցքերի վրա: Ինձ համար կյանքը կավարտվի շուտով, կավարտվի ու վերջ, ու մի հավատա, որ մահից հետո մի այլ կյանք էլ կա: Սին է ամեն բան, և գրվածքն էլ այս սին է ու ոչինչ: Բավ է, հոգնեցի, բայց ականջիս մեջ ես արձագանքն եմ խոստումիդ լսում, երբ բորենիներն եկան տանելու ինձ դեպի խավար: Հիշում ես, թե ինչ դու բղավեցիր ամենավերջում?;《Գուցե մտածես, որ էդպես չի, բայց կյանքից առավել ես քեզ եմ սիրում》: Այդժամ այլայլված ես քեզ պատասխան տալ չհասցրի: Բայց հիմա կասեմ' չէ չեմ հավատում, ես չեմ հավատում, ու կուզեմ, որ դու էլ չհավատաս, որ ինձ մոռանաս ու երբեք-երբեք էլ ինձ չսիրես: Գիտեմ, որ հիմա չունես ոչ մի բան' ամրոց ու կոչում, ծառա աղախին: Ու պիտի խնդրեմ դեն նետես անգամ իմ սիրո վկա միակ մատանին:》


Նամակի բնօրինակը հեղինակը գրել է հետագայում կնոջը ժառանգություն թողած միակ թաշկինակի վրա' իր սեփական արյունով:

 

 

Գարիկ Պետրոսյան