Բելառուսում աշխատող մարդիկ ամեն ամիս մի օր աշխատում են առանց աշխատավարձի՝ կատարելով հասարակական աշխատանք, օրինակ մաքրում եմ որևէ այգի, փողոց, բակ և այլն: Նրանց մեկ օրվա աշխատավարձը գնում է մանկատներին, ծերանոցներին:
Պարադոքս- Բողոքում ենք, թե մեր արած քայլերի մասին ինչ կմտածի հասարակությունը, ինչ կասի շրջապատը: Բայց հեչ չենք մտածում որ շրջապատն այնպիսին է, ինչպիսին մենք՝ ինքներս ենք, մեր ներսով,մտածածով, ու արարքներով:

 


Հա ու մեկել, սուտա որ առանց հասարակության ու շրջապատի կարող ենք ապրել...ինչու ենք խաբում ինքներս մեզ, փախչում ինչ որ բանից, մնում է հասկանալ ինչից, դա էլ ԴՈՒ պիտի անես, ու ոչ թե մեջքով այլ դեմքով շրջվես դեպի այն ու քայլես դեմ հանդիման:
Պատասխանատու եղիր շրջապատիդ ամենի ու բոլորի համար: Ինչպես իմ ասպետ փոքրիկ իշխանն է ասում՝ Մարդիկ մոռացել են այս ճշմարտությունը, բայց դու մի մոռացիր, որ հավիտյան պատասխանատու ես նրա համար, ում ընտելացրել ես:

 

 


Hermine Karapetyan