Ի սկզբանե ուշադիր հետևելով Հայաստանի եվրասիական ինտեգրացիայի գործընթացին՝ նախորդ տարվա սեպտեմբերի 3-ից մինչև Աստանա, Աստանայից՝ Մինսկ, ոչ մի պաշտոնական հայտարարությունում չի հնչել մաքսակետ տեղադրելու մասին ոչ պահանջ, ոչ էլ խնդրանք: Միայն այն, որ պայմանագրում նշված է, թե ԵՏՄ սահմանները պետք մաքսային վերահսկողության ենթարկվեն, ու նաև Նազարբաևի՝ Աստանայի նամակ-ելույթը, հիմք է ծառայել, որ մեր լրագրողական գրեթե ողջ շրջանակը ինչքան ռուս կամ Ռուսաստանից եկած մարդ տեսնեն, անպայման հարցնեն՝ «Մաքսակետ դրվելու է»:

 

 

Ու ինչքան էլ «Ոչ» պատասխանը ստանան, էլի չհավատան: Անգամ այն, որ ՌԴ Մաքսային ծառայության ղեկավար Անդռեյ Բելյանինովը հատուկ շեշտեց, որ Ռուսաստանը չի խառնվելու ՀՀ-ԼՂ սահմանային գործերին, հայաստանյան ղեկավարությունը արդեն մեկ տարի ամենաբարձր մակարդակով հայտարարում է, որ չի դրվելու, մեկ է պետք է ում տեսնեն հարցնեն: Ամենահետքրքիրն այն է, որ եթե ինչոր մի բանախոս, որը առհասարակ կապ չունի ոչ բանակցային գործընթացի, ոչ էլ որոշումների կայացման հետ, հանկարծ հայտարարի, որ «այո մաքսակետ դրվելու է, ու դա վտանգելու է Արցախը, Հայաստանը, բլա, բլա», էտ լուրը կայծակնային արագությամբ կտարածվի մամուլով, ու դրա վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար տասնյակ զանգեր կլինեն փորձագետներին ու ԱԳՆ:

 


Զարմանալի է՝ որտեղից այսքան աղմուկ(երբեմն՝ ջղաձգում) մի բանի մասին, որը չկա ու չի լինելու: Իսկ եթե նույնիսկ լինի մաքսակետ, դա իր բովանդակությամբ «բուտկայից» ոչնչով չի տարբերվելու, որովհետև անխտիր բոլորի համար էլ պարզ է, որ դա պետք է արվի ԵՏՄ-ում ընդունված կանոնակարգը ձևական պահպանելու համար և ոչ ավելին:

 

 

Hakob Safaryan