Մի քիչ քայլենք ու խոսենք Ինքնասպանությունների մասին...


Օր օրի շատանում են ինքնասպան լինողներն ու ինքնասպանության փորձ կատարողները: Անհանգստացնողն այն է, որ ինքնասպանության տենդենցը տարածվել է 10-20 տարեկանների շրջանում: Հայաստանում դեռ այդ տարիքային շրջանում դեպքերը քիչ են, բայց ամեն ինչ տանում է նրան, որ տարիներ հետո Հայաստանում այդ տարիքային շրջանի մոտ ևս կբարձրանա ինքնասպանությունների մակարդակը: Դրան նպաստում են տարբեր երևույթներ: Դրանք են՝ տարատեսակ տոները, աղանդները և իհարկե ինտերնետը:


1. Տարատեսակ տոներից կարելի է առանձնացնել հենց այս օրերին նշվող Հելոյինը: Հելոյինի ժամանակ մարդիկ տարատեսակ շորերով ու կոչերով են հանդես գալիս: Իհարկե, եթե Հելոյինը պահպաներ իր գլխավոր հիմքը՝ այն է, հին կելտական ավանդույթը, կարելի էր այն տոնել, սակայն նրա իմաստը աղավաղվել է: Այդ տոների շնորհիվ Հայաստան են ներթափանցում այնպիսի երևույթներ ինչպիսին են ՝ Էմենորը, գոթերը և այլոք: Առանձնացնեմ Էմոներին, որոնց գլխավոր գաղափարներից մեկը ինքնասպան լինելը կամ ինքնասպանության փորձ կատարելն: Էմո տեսակը հիմնականում տարածվում է դեռահասների շրջանում:


2.Աղանդներ, որոնք համարվում են քայքայիչ ու շատ դեպքերում աղանդավորները հանդես են գալիս հոգևորսությամբ և օրենքների խաղտումով իրենց շարքերում ներառում են անչափահասներին: Աղանդներ կան, որոնց մեծ մասը հենց ինքնասխանություն է քարոզում: Այդպիսի հիմք Հայաստանում կա ու պետք է պայքարել այդ աղանդների դեմ բոլոր միջոցներով:


3. Համացանցը նույնպես վտանգաբոր է: Այստեղ մեծ դեր ունեն ծնողները, որոնք գոնե ամեն շաբաթ պետք է վերահսկեն ու հետևեն թե ինչ կայքեր է այցելել իրենց երեխան: Շատ կայքեր կան, որոնց միջոցով Էմոները ու քայքայիչ աղանդները կարող են ներթափանցել ձեր երեխայի ներաշխարհ:Այդպիսի կայքերի հայտնաբերման ընթացքում ծնողը ինքը պետք է խոսի երեխայի հետ, եթե զգում է, որ չի կարողանում, ապա պետք է դիմել հոգեբանի օգնությանը:


Հ.Գ. Հոգեբանների ինստիտուտը չի զարգանում Հայաստանում, շատերը կարծում են, որ հոգեբանի մոտ գնալը ամոթ է: Իրականում այս ինստիտուտը պետք է զարգանա և մարդիկ պետք է սովորեն հոգեբանի ծառայություններից օգտվելուն: Շատերը ինքնասպանության փորձից հետո չեն դիմում հոգեբաններին, իսկ երկրորդ փորձով վերջ են տալիս իրենց կյանքին, հետո բոլորը զարմանում ե, թե՞ ինչու տվյալ մարդը երկրորդ անգամ փորձեց: Հոգեբանների ինստիտուտի զարգացման հետ կնվազեն ինքնասպանությունները:

 

 


Էդգար Խաչատրյան