Լուսանկարիչ Ադամ Օպրիսին միշտ տպավորել են ստորջրյա լուսանկարները: Այդ պատճառով էլ իր բոլոր ֆոտոսեսիաները նա անց է կացնում ջրի տակ: Գտնվել են նորապսակներ, որոնք ցանկացել են իրենց հարսանեկան ֆոտոսեսիան անց կացնել 10 մետր խորության վրա: Նախապատրաստական աշխատանքները տևել են ամիսներ, ձեռնարկվել են անվտանգության բոլոր միջոցառումները: Արդյունքում լուսանկարներն ուղղակի հեքիաթային են ստացվել: