Ոնց որ նկատում եմ, Հելոուինացավը աստիճանաբար լքում ա Հայաստանը, ընդ որում երկու բևեռացված ձևերով էլ։ Կարծես թե քչացել է այն համ սուր քննադատողների թիվը, համ էլ աշխարհի ամենակարևոր բանի պես դոշ տվողների թիվը։


Ոնց հասկացա իմ մոնիտորինգից՝ մի երկու հատ գլամուր փարթի, մի երկու հատ հելոոինի ատմազկով քյարթոտ փարթի, մի երկու հատ կորպորատիվ ու հարաբերական անդորր համացանցում։


Ու նորմալ ա մեծ հաշվով։ Անձամբ ես՝ չեմ նշում։ Մեկ ուրիշը նշում ա։ Կարևորը, ոչ նշողին են պատրաստվում ինկվիզիցիայի խարույկի վրա վառեն, ոչ էլ չնշողին են որպես քյարթու ու ռեգրեսիվ կերպար մատուցում։


Կարելի ա արձանագրել, որ Հելլոուինը հայաստանում կայացավ, որպես բիզնես պրոյեկտ ու ձախողեց կայանալ, որպես մշակութային էլեմենտ ու եթե այսպես էլ մնա, չեմ կարծում, որ ինչ որ սարսափելի բան կլինի դրա մեջ։

 

 

Կոնստանտին Տեր-Նակալյան