Որոշ աղջիկներ դուրս կգան փողոց առանց մեյք ափ-ի,և վստահաբար կլինեն այսօրվա ահ ու սարսափը :
Որոշ աղջիկներ դուրս կգան իրենց առօրյա մեյք ափ-ով,որը էնքան շատա,որ սարսափի տեսանկյունից չի տարբերվի չքսված որոշ աղջիկներից :


Իսկական տոն կլինի այս տոնի առթիվ դիմակներ,ներկեր,կամ այլ պարագաներ վաճառողների համար,ովքեր այդ օրը լավ առևտուր կունենան :


Երեկոյան կտեսնենք «սարսափ» դեմքով երեխաների,ովքեր ղժժոցները քցած կվազեն ինչ որ տեղ,բայց որոնց հարցնես «բալիկ ջան կուրսի ես՞ Հելոուինը ինչա», իրանց մոտ կառոտկի զամիկանի կտա,ու բան չասելով կանցնի առաջ :


Կտեսնենք կաֆեներ և փաբեր,որտեղ նշում են Հելոուինը,բայց որը անցնելույա սովորական օրվա պես,և միակ բացառությունը լինելուա պատերից կախված սկելետները,և մարդկանց ներկված դեմքերը :
Ուշ երեկոյան մարդիկ կվերադառնան տուն,և շատերը նույնիսկ չիմանալով թե էտ առհասարակ ինչ տոնա,ինչի համարա և այլն, պարզապես կգնա լվացվելու,ու կպարկի քնելու,համարելով իր հելոուինական օրը ստացված :
Հ.Գ. Ես այս «տոնին» լուրջ չեմ վերաբերում, և կարծում եմ,որ այդ ամենը կարող է միայն բացասաբար ազդել երեխայի հոգեբանության վրա : Առանց այդ էլ մենք այսօր ունենք մի մեծ խնդիր,որը վերաբերում է եթերային աղբին :

 

 


Հայկ Դերզյան