Ինդոնեզիայի բնակիչները վստահ են,որ ծխելը ՙՙլուսավորում՚՚ է ուղեղը,հանգստացնում է նյարդերը և մարդուն ընդգրկում է բարձրագույն մոգական ոլորտներ:
Եվ որպեսզի քարոզվի իրենց այդ տեսակետը, ինդոնեզական Կուդուս քաղաքում գործում է ՙՙԾԽԵԼՈՒ ԹԱՆԳԱՐԱՆԸ՚՚:
Այս թանգարանում հավաքված են ծխելուն նվիրված հին փորագրություններ, զարդեր, նկարներ, ծխելու տարբեր պարագաներ(մուշտուկներ,խունկ,ծխախոտի պարկեր և այլն), սիգարներ փաթեթավորելու և կտրելու մեքենաներ և այլն:

 


Կուդուս քաղաքի ՙՙԾխելու թանգարանը՚՚ հականիկոտինային քարոզչության հետևանքով որոշ ժամանակ փակ էր,բայց 2007 թ.-ին այն վերսկսեց իր գործունեությունը:
Այժմ ՙՙԾխելու թանգարանում՚՚ կարելի է փորձել ծխախոտի տարբեր սորտեր և ծխելու աքսեսուարներ ձեռք բերել:
ՙՙԾխելու թանգարանը՚՚ կարելի է դասել աշխարհի ամենաէկզոտիկ թանգարանների շարքին:

 

 

Էմմա Գրիգորյան