Մի ինչ-որ դիպված զրկել է մարդուն քնից: Նա փորձում է վերհիշել իր կյանքը, մինչև վերջ կշռադատել այն: Տարանջատ դերերով նա դատում է իր մասին' դատապարտում է, պաշտպանում է և փորձում է արդարացնող վճիռ կայացնել, որպեսզի վերջապես հանգստություն ձեռք բերի: Ահա-ահա նրա մտքերի պարույրը կիջնի ներքև և մարդը կթաղվի քնի մեջ, բայց հենց այդ պահին նա բախվում է իր կյանքից մի փոքրիկ տեսարանի, և նա կրկին նետվում է անքնության մեջ, աղջամուղջների անխիղճ լույսի ներքո:

 


Գուցե արդյունքում մարդը դադարեցնի իր պայքարը և սրթսրթալով վեր կենա, կանգնի պատուհանի առաջ: Փողոցում արդեն լուսանում է, թռչուներն սկսել են շարժվել…

ՀԱՆՍ ԷՐԻԽ ՆՈՍԱԿ

 

 

Hovik Charkhchyan