Փոքրիկ Կարոյին, ում մոտ բժիշկներն ախտորոշել են սուր լիմֆոբլաստային լեյկոզ, անհրաժեշտ է կատարել արյան բաղադրամասերի փոխներարկում: Բոլոր նրանք, ովքեր ունեն II դրական խմբի արյուն, խնդրում ենք աշխատանքային օրերին, մինչև ժամը 11-ն այցելել Յոլյանի անվան Արյունաբանական Կենտրոն (Ներսիսյան 7) արյուն հանձնելու: Դոնորները կհանձնեն 450 միլիլիտր արյուն, որը որևէ վնաս չի կարող պատճառել առողջությանը, սակայն փոխարենը մեծ օգնություն կլինի բալիկին:


Եթե ցանկանում եք արյուն հանձնել, խնդրում ենք այցելել հիվանդանոց, մոտենալ բժիշկներին և նշել, որ ցանկանում եք դոնոր լինել Կարոյի համար: Դոնորներն արյուն հանձնելուց առաջ պետք է անօթի լինեն, ինչպես նաև՝ երբևէ դեղնախտով հիվանդացած չլինեն: Աղջկների քաշը պետք է լինի 50կգ և ավելի, իսկ տղաներինը' 60 կգ և ավելի:


Անչափ շնորհակալ ենք արձագանքի և օգնության համար:

 

 

Արմեն Արմոս Մարտիրոսյան