Դեպքեր'
1485՝ Անգլիայում թագադրվում է Հենրի VII-ը
1853՝ սկսվում են պատերազմական գործողություններ Ղրիմի պատերազմի Կովկասյան ռազմաճակատում։
1918՝ կնքվում է Մուդրոսի զինադադարը, որով Օսմանյան կայսրությունը դուրս էր գալիս Առաջին համաշխարհային պատերազմից։
1922՝ Բենիտո Մուսոլինին կարգվում է Իտալիայի վարչապետ
1961՝ Խորհրդային Միության Նովայա Զեմլյա կղզում իրականացվում է 56 մեգատոննանոց ջրածնային ռումբի փորձարկումը, որը դառնում է երբևէ իրականացված ամենահզոր պայթյունը
1973՝ ավարտվում է Բոսփորի կամրջի շինարարությունը
1975՝ Խուան Կարլոս I-ն ստանձնում է Իսպանիայի կառավարումը, փոխարինելով գեներալ Ֆրանցիսկո Ֆրանկոյին
1998՝ Շվեդիայի Գյոթեբորգ քաղաքում երիտասարդական ակումբում ծագած հրդեհից զոհվում է 63 անչափահաս


Ծնունդներ'
1875՝ (Ալեքսանդրապոլում) Ավետիք Իսահակյան, հայ բանաստեղծ, հրապարակախոս և հասարակական գործիչ (մ. 1957)
1960՝ Դիեգո Մարադոնա Diego Armando Maradona արգենտինացի նախկին ֆուտբոլիստ, բոլոր ժամանակների լավագույններից մեկը
1970՝ Նիա Լոնգ ամերիկացի դերասանուհի


Մահեր'
1953՝ հունգարացի կոմպոզիտոր Իմրե Կալման (ծ.1882)
1956՝ ռուս-ուկրաինացի սովետական ակնաբույժ Վլադիմիր Ֆիլատով (ծ.1875)
1957՝ պարագվայցի քաղաքական գործիչ Խոսե Պատրիսիո Գուջիարի (ծ.1884)
1968՝ հայ արձակագիր և դրամատուրգ Անդրանիկ Հովսեփյան (ծ.1914)
1970՝ գրականագետ Հովհաննես Մամիկոնյան (ծ.1907)


Արցախի պատերազմի մասնակիցներ'
1964թ.-ին ծնվել է (Առաջաձորում, Մարտակերտի շրջան) Սարմեն Ալավերդյանը (զ. 1993)
1993թ.-ին զոհվել է (Ասկերանում) Սանասար Ծատուրյանը (ծ.1968)
1996թ.-ին զոհվել է (Մարտունու շրջանում, ականի պայթյունից) հրամանատար և հետախույզ Կոմիտաս Ավանեսյանը (ծն.1962)

 

 


Տիգրան Խաչիկյան