Հանգստացեք...


Չէի ցնկանա այս թեմայի մասին խոսել, բայց մի քանի օր է այն շահարկվում է ու այլևս հնարավոր չէ լռել: Համացանցային «գիգանտների» մի կաստա կա, որոնք իրենց դրել են էս ազգի փրկիչների տեղը ու իրանք իրանց աչոտ չեն տալիս ինչ են խոսում: Սրանք սկսել են վիրավորել Սպարապետ Վազգեն Սարգսյանին, իսկ էն մարդկության տականքին՝ Նաիրի Հունանյանին, դարձնում են հերոս: Մի հատ հանգստացեք ու հասկացեք ինչ եք խոսում: Այդպես խոսացող մարդկանց և սաքունցների մեջ տարբերություն չեմ տեսնմում:


Եռյակը չի կարողանում հանրահավաքի օր որոշի ուր մնաց այդ երեք կուսակցությունները իրենց ներքին հարցերը կարողանան լուծել: Երեկ ԲՀԿ-ական մի պատգամավոր էլ հայտարարեց, որ ԲՀԿ-ն մոտ ապագայում կարող է ընդդիմություն դառնալ, փաստորեն իրանք հիմա ընդդիմություն չեն ու իրանց կարծիքով դեռ պահպանում են այլընտրանք լինելու ստատուսը,: Բոլորը խառնվել են իրար ու ոչ մեկ չի հասկանում, որտեղ է սկիզբը և որտեղ վերջը:«Ժառանգությունն» էլ իրա հերթին չգիտի ինչ անի, որ գոնե էս իրավիճակից չոր դուրս գա: Ամեննաշահեկան իրավիճակում ՀԱԿ-ն է, որոշելու բան չունի, «Ոնց կասի ԲՀԿ-ն ըտենց էլ կլինի» կարգախոսով ապրում են մարդիկ:


Երեկ համացանցի ծննդյան օրն էր: Համացանցը ստեղծողները լավ գիտակցում էին , որ իրենց ստեղծածը կփոխի աշխարհը, բայց նրանք դժվար թե հասկանային, որ իրանց ստեղծածը ոչ թե կփոխի աշխարհը, այլ աշխարհը ուղղակի կսկսի ապրել համացանցով: Շնորհավորենք բոլորիս համացանցի օրվա կապակցությամբ և հիշենք, որ համացանցը ինչպես լավ, այնպես էլ վատ ներազդեցություն կարող է ունենալ և այդ ամենը կախված է մեզանից և թե ինչպես կօգտագործենք այն:


Երեկ տաքսու վարորդների թեման կրկին բարձրացվեց: Միջազգային պատվիրակություն է եկել Հայաստան և X տաքսի ընկերության վարորդտը օդանավակայանից Մատենադարան մարդկանց տեղափոխելու համար 25000 դրամ է պահանջել: Հումորը հումոր, բայց սա արդեն խորամանկություն չէ: Խորամանկությունը 3000-ի փոխարեն 5000 ուզելն է (այս դեպքում կասեմ դե լավա արել), բայց 5000-ի տեղը 25000 ուզելը արդեն քցելա նշանակում: Չի կարելի:

 

 


Էդգար Խաչատրյան