Տղաների մի մասա կա, որոնց ես անվանում եմ «Ուզող տղա»: Այս մասան միշտ մի աղջկա ուզումա ու կապ չունի էտ աղջկան սիրումա թե չէ, կապ չունի էտ աղջկա հետ ինքը ընդհանրապես կարա շփվի, թե՝ չէ, մեկա ինքը ուզումա:


Այս տղերքի «Սեփական» արտահայտությունն ա. «Ինքը իմ ուզածնա»:


Այս տղերքին երբեք չես հանդիպի իր սեփական ինստիտուտի դեմը, բայց զատո կհանդիպես ուզած աղջկա ինստիտուտի դեմը, բայց իրենց երբեք մենակ չես տեսնի. միշտ կամ ընկերնա, կամ կուրսի տղերքի կեսը հետը գալիս են՝ հիմնական պատճառը. «Բա որ էտ աղջիկը ուրիշ ուզող ունենա, բա բազարին հո մենակ չի լինի»:


Այս տղերքը երբեք ռիսկ չեն անի մոտենալ աղջկան: Նրանք անգիր գիտեն այդ աղջկա կուրսի տղերքի սոտվիի համարները ու մաշնի համարները: Այս տղերքը շատ արագ իրանց ուզած աղջկա կուրսում ունենում են նոր, յուղը վրեն «Լավ ախպեր» կամ մինիմում «Լավ ախպոր փոքր ախպեր», որի հիմնական պարտականություննա. «Դասի 80 րոպեների ընթաացքում այդ աղջկանից աչք չկտրել»:


Այս տղերքի կողմից աղջկա հաճելին մատուցելու հարցում ֆանտազիան մաքսիմում մի փունջ ծաղիկ նվիրելն է կամ էլ մյախկի իգրուշկա ու անպայման էտ աղջկա բոյից մեծ:


Այս տղերքի կողմից հաճախ արվող արտահայտություներն են.


«Ախպեր ուզող ունի էս աղջիկը»:


«Տո թող ախպերը գա ինձի տենա»:


«Ես էսօր քուչում կուրսվելու եմ»:


«Էս աղջկա հետևից եկող բան չի եղել՞»:


«Ապեր, եթե էս աղջկան ուզող գա համարս գրի ասա թող ինձ զանգի էլի»:


«Ախպեր ես իմ ռամսերը արդեն տեսնում եմ»:


Այս տղերքի համար առաջին առաջարկության ժամանակ «Հա» ասող աղջիկը, պարյադչնի չի:


Հ.Գ. Ինչի սենց լավ գիտեմ էս մասային... ասեմ. ոչ վաղ անցյալում ես էլ էի նրանցից մեկը:


Բարի գիշեր

 

 

Անկախ Հայաստան