- Նա ի՞նչ էր քեզ ասում:
- Դե, տարբեր բաներ: Որ կյանքը' դա արդար խաղ է: Եվ որ պետք է խաղալ կանոնների համաձայն: Նա լավ էր խոսում: Այսինքն առանձնահատուկ ոչինչ էլ չէր ասում: Ամեն ինչ նրա մասին, որ կյանքը խաղ է ու նման բաներ: Դե դուք ինքներդ էլ գիտեք:
- Բայց կյանքն իսկապես խաղ է, տղաս, և պետք է խաղալ կանոնների համաձայն:
- Այո, սըր, գիտեմ: Ես այդ բոլորը գիտեմ:

 

 


Իբր համեմատեցին: Լավ խաղ է: Եթե ընկնես այն խումբը, որտեղ ընտիր խաղացողներն են, այդ դեպքում' լավ, ինչ էլ անես' իրոք խաղ է: Իսկ եթե ընկնես մյուս կողմի վրա, որտեղ միայն ապաշնորհներն են, էլ ի՞նչ խաղ: Ոչ մի խաղ էլ չի ընթանում…

ՋԵՐՈՄ Դ. ՍԵԼԻՆՋԵՐ
«Տարեկանի արտում, անդունդի եզրին» վեպից

 

 

Hovik Charkhchyan