Երեկ բավականին հետաքրքիր ու կարևոր թեմայի առնչվեցի՝ կապված այն խնդրի հետ, որ մենք, չգիտես ինչու, շատ արագ ենք մոռանում կենդանի հերոսներին ու ոչ միշտ ենք տեղին հերոսացնում ողջ կամ էլ անցավոր զինծառայողներին։

Զարգացնելով այս թեման և հաշվի առնելով այն, որ այդ հոդվածից հետո շատերը հետաքրքրվում էին ինչպես Քամալյանի, այնպես էլ այլ զինծառայողների հետագա ճակատագրով, ովքեր վիրավորվել էին օգոստոսյան էսկալացիայի ժամանակ ու դրանից առաջ (Արմեն Հովհհանիսյանի ստորաբաժանումը), ասեցի իրոք կարելի ա ճշտել թե ոնց են տղերքը ու դիմեցի ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին։


Ուրեմն, Քամալյանի հետ ամեն ինչ նորմալ է, Նորայրն արագ ապաքինվում է։ Նրա կյանքին ոչ միայն ոչինչ չի սպառնում այլևս, այլև ռեաբիլիտացիոն կուրսն անցնելուց հետո նա վերադառնալու է ծառայության ու արդեն մարտական փորձ ունեցող վետերանի կարգավիճակով։ Հիշեցնեմ, որ Նորայրը մենակով ու անզեն, ձեռնամարտի էր բռնվել ադրբեջանցի զինված դիվերսանտների հետ, մեկին անգամ կարողացել էր տապալել ու իր այդ խիզախ քայլով բավական ժամանակ էր շահել, որպեսզի մերոնք վրա հասնեին ու վախեցնեին դիվերսանտներին։ Էլ չասեմ, որ նա՝ բազմաթիվ վերքեր ստանալով սառը զենքից ու հրազենից, միևնույն է գերության մեջ չէր հայտնվել։


Ջաբրայիլի մարտում լուսահոգի Արթուր Հովհաննիսյանի հետ հերոսացած տղերքի մասին էլ լավ լուրեր ունեմ։ Բոլորն էլ արագ ապաքինվում են։ Ռուսաստանից եկած Ռուզվելտը, ով մեր այցելության ժամանակ դեռ կյանքի համար էր պայքարում, արդեն ոտքի է կանգնել ու առողջանում է։ Ցավոք, նրա ստացած վերքերը չափազանց ծանր էին, որպեսզի նա հետագայում կարողանա շարունակել ծառայությունը, բայց նրան ոչ թե ուղղակի զորացրելու են, այլ պատվով և որպես մեդալակիր են ազատելու հետագա զինվորական ծառայությունից։


Մյուս երեք վիրավորված տղաները՝ Արոն, Տարոնն ու Գևորգը ևս լավանում են ու շուտով կվերադառնան իրենց զորամասեր ու կշարունակեն ծառայությունը։ Նրանք արդեն կիսալեգենդար դեմքեր են դարձել ինչպես զորամասում, այնպես էլ իրենց հարազատ բնակավայրերում։


Հիշենք էս տղերքին ժողովուրդ ջան, որովհետև մեծ հաշվով, իրանցից կարևոր բան ոչ ոք չի անում էս երկրում և այս տղաները դարձան այն մարդիկ, ովքեր իրենց արյան գննով մեր հոգիների մեջ շարժեցին այնպիսի բաներ, որոնք շատերի մոտ ասես մեռած լինեն՝ հայրենասիրություն, հպարտություն, ռազմատենչություն, դուխ։ Այ իրանք են ազգի արյունն ու գույնը։


Հ.Գ. Էս էլ մեր հին հոդվածներից, երբ այցելել էինք տղաներին մեր թիմով ու ընկերներով, կարող եք կարդալ, ով չի կարդացել։

 

 

 

Կոնստանտին Տեր-Նակալյան